
Գողություն՝ բնակարան ապօրինի մուտք գործելով

Հունվարի 12-ին, ժամը 23.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Ազատ Ս.-ն, ով 2015 թ. նոյեմբերի 11-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):