Ներկայացմանը հրավիրում ենք երկու կողմում էլ կանգնած մեր համաքաղաքացիներին։ Նրանց, ովքեր խաղաղ և արդարացի պահանջով դուրս են եկել փողոց նստացույցի, և նրանց, ովքեր իրենց ծառայությամբ պահպանում են հասարակական կարգը: Հաշվի առնելով վերջին երկու օրերի երկկողմանի խաղաղ մթնոլորտը, առաջարկը կարծում ենք իրատեսական է, իսկ ներկայացման էմոցիաները վստահ ենք նոր, դրական լիցք կհաղորդեն երկու կողմերում էլ արդեն օրեր շարունակ կանգնած մեր քաղաքացիներին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
«Ոստիկանության մեջ սադրիչներ չկան»,- այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Եթե քաղաքացիական համազգեստով ոստիկանը ինչ-որ սխալներ, դրսևորումներ է արել, տեսնո՞ւմ եք՝ ինչքան կամերա կա, հազար տեղ ֆիքսած ա, ես կգտնեմ, հոգ չէ, դա ինձանից է դուրս գալիս, ձեզանից դուրս չի գալիս»:
The Telegraph բրիտանական հեղինակավոր պարբերականը անդրադարձել է երևանյան ցույցերի նախապատմությանը՝ նշելով, թե Հայաստանը Ռուսաստանի մտերիմ դաշնակիցն է, այստեղ է տեղակայված ռուսական ռազմաբազան, երկիրը հունվարից անդամակցում է ԵՏՄ-ն:
Հարցին՝ արդյոք իր կարծիքով այդ երիտասարդներին գերտերություննե՞րն են պղտորում, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես այդպիսի հայտարարություն չեմ արել: Ես արել եմ բացառապես հետևյալը: Եվ այս պարագաներում կան գերտերությունների խնդիրներ, ինչ-որ մասնիկներ: Այո, գերտերությունները հզոր են, կարող են, մեծ ռեսուրսներ ունեն, մեծ հնարավորություններ ունեն, նրանք կարող են իրենց թույլ տալ խաղալ ,մենք դրա իրավունքը չունենք»:
«Հիմնական պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր, հիմնական պատճառը զենքով ցուցարարների մեջ լինելն էր, հիմնական պատճառը խմած մարդկանց ներկայությունն էր, հիմնական պատճառը դատարակ, տեղ-տեղ ագրեսիայի դրսևորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե մենք միջոցառում ենք անում, եթե ակցիա է արվում, եթե մարդիկ իրենց պահանջն են ներկայացնում, ավելին, սոցիալական պահանջն են ներկայացնում, ընկալման փիլիսոփայությունը կա մեր մեջ»:
Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Պողատայում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայից Արաբկիրի ոստիկանության բաժին տեղափոխեցին ցուցարարներից մեկի վրանը: ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարար աղջկան տեղեկացրեց, որ Բաղրամյան պողոտայում վրան տեղադրել չի կարելի, ուստի ստիպված են այն տեղափոխել Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղից էլ ցուցարարը կարող է գնալ և վերցնել. «Շատ գեղեցիկ է»,- ասաց Օսիպյանն ու ցուցարարին հորդորեց գնալ Արաբկիրի ոստիկանության բաժին և վերցնել այն:
Հունիսի 27-ին, ժամը 01.47-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ խանութի մոտակայքում քաղաքացին բարձրացել է գովազդային վահանակի վրա և չի ցանկանում ցած իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դաժան ռեալցիան զայրացրեց մարդկանց ու միայն ավելի ուժեղացրեց նրանց մտադրությունը՝ շարունակել նստացույցը: Ցերեկվա ժամերին, անտեսելով ամառվա շոգը, մի քանի հարյուր մարդ նստացույց է անում: Նրանք ոգևորված են՝ երգում են ժողովրդական երգեր, շուրջպար են պարում»:
Ինչպես երեկ տեղեկացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը, ս.թ. հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Երբ մեքենաները բերվել են արդեն քաղմաս, այնտեղ իրենց բացատրել են, որ ազդանշան տալու համար իրենց մեքենաները բերման են ենթարկել: Կոչ ենք անում ոստիկանությանy ետ վերադարձնել այդ մեքենաները, որովհետև որևէ տեղ չկա նշված, որևէ օրենքով չի կարգավորվում, որ ազդանշան տալու համար մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ»:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծածառյողի սպանության դեպքի առթիվ։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, անդրադառնալով երևանյան ցույցերին, հայտնում է, որ երևանյան երեկվա ցույցերը եղել են ամենազանգվածայինը՝ բողոքի ցույցերն սկսելուց ի վեր:
Չնայած վաղ առավոտին, Մարշալ Բաղրամյան փողոցից լսվում է բարձր երաժշտության ձայն: Մի քանի տասնյակ ցուցարարները ժողովրդական պարեր են պարում, նրանցից շատերն իրենց վզին կապել են Հայաստանի եռագույնը:
Հունիսի 27-ին, ժամը 00.20-ին Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքի տարածքում հասարակական կարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողները հավաքի մասնակիցներից մեկի մոտ ատրճանակ են նկատել:
Հունիսի 25-ին Գյումրիում անցկացված՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի երթի ժամանակ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի մոտից, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Մուշի բաժին բերման են ենթարկել երթի մասնակից, 1972 թ. ծնված Ներսես Ա.-ին:
Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ տեղադրված աղբամաններից վրա կանգնած ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացավ և նա ցած ընկավ աղբամանի վրայից:
«Այս միջոցառումների ավարտից հետո կամ այսօր կգաք Արաբկիրի ոստիկանությունից կվերցնեք վրանը»,-ասաց Օսիպյանը:
Գյումրիում բողոքի ակցիաների «տակից» կազմակերպման գործում կարեւոր դերակատարում ունի ԱԺ պատգամավոր, քրեական աշխարհում հեղինակություն վայելող Մարտուն Գրիգորյանը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է առանց միջադեպերի:
ggTaxi-ն ևս $50,000 դոլար է ստացել ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի «Էլ. հասարակություն և նորարարություններ մրցունակության համար» ծրագրի շրջանակում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է կատարվում՝ պարզելու բուժվող հիվանդի՝ Երևան քաղաքի բնակչուհի Ս.Պետրոսյանի մահվան հանգամանքները:
«ԱՄՆ-ում ևս առաջանում են այս կամ այն սակագնի բարձրացման հետ կապված խնդիրներ, սակայն դրանք այլ եղանակով են լուծում ստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանն` անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության բարձրացրած շարժմանն ընդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Որոշ ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցություններ վարեց ակտիվիստների հետ, որպեսզի նրանք բացեն Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկն ու Ֆրանսիայի հրապարակը և չխոչընդոտեն երթևեկությանը:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները կրկին փակել են Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկը։ Քաղաքի այդ հատված են շտապում ոստիկանական խմբերը` պարզելու խաչմերուկը փակելու պատճառները:
Դատարան է ուղարկվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Անորոշ է այն, թե ինչպես է իշխանությունը պատասխանելու բողոքի այս ալիքին: Ընդ որում, «պատասխան» ասելով` այս պարագայում չպետք է հասկանալ միայն էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը կամ նվազեցման պահանջի մերժումը: