Երևանում երեկ անցկացվել է ամենամարդաշատ ակցիան. «Էխո Մոսկվի»

«Էխո Մոսկվի» ռադիոկայանը, անդրադառնալով երևանյան ցույցերին, հայտնում է, որ երևանյան երեկվա ցույցերը եղել են ամենազանգվածայինը՝ բողոքի ցույցերն սկսելուց ի վեր:

Քաղաքի կենտրոնում հավաքվել էր մինչև 10 հազար մարդ, ավելացել էր նաև սաղավարտերով ու մահակներով ոստիկանների թիվը, որոնք պաշտպանում էին դեպի Հայաստանի խորհրդարան ու նախագահական նստավայր տանող ճանապարհները:
«Ամեն ինչ անցավ առանց բախումների, թեև ոստիկանությունը ձերբակալել է ատրճանակով մի տղամարդու»,-հայտնում է ռադիոկայանը՝ հղում կատարելով RBK-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930