Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաք-պայքարը շարունակվում է: Ցուցարարների քանակն այսօր ավելի շատ է, քան նախորդ գիշեր:
Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում այսօր ի թիվս մի շարք կարևոր հարցերի `անդրադարձ է եղել նաև 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկի տրամադրման համաձայնագրի ստորագրմանը:
Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս աղքատության մասին հետազոտություն չունի, ինչը չի նշանակում, որ Ղարաբաղում աղքատություն չկա։
Ոստիկանության Մալաթիայի բաժնում 1985 թ. ծնված Կարեն Կ.-ն հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Երևանի «Գարեգին Նժդեհի» հրապարակից նստել է «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան և երբ հասել են Ծ. Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ` ավտոմեքենայի վարորդն իրեն անսպասելի ապտակել է և բացահայտ հափշտակել բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Բաղրամյան պողոտան դարձյալ մարդաշատ է:
Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Ակներ գյուղական թաղամասում խոտհունձի ակտիվ շրջան է: Գյուղի տղամարդկանց մեծ մասը խոտհարքներում է:
Անդրադառնալով Երևանում արդեն մի քանի օր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիային՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ որոշ փորձագետներ փորձում են այդ ամենի մեջ հակառուսական տրամադրություններ փնտրել: Նա ընդգծել է, թե իրեն ուրախացնում է, որ ցուցարարներն իրենք են հաստատում այդ ենթադրությունների անհեթեթությունը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Այսօր ժամը 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ երի զինծառայող շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:
Տուժողը, գնում կատարելով, դրամապանակը թողել է դրամարկղի մոտ, որը վերցրել է մեկ ուրիշ գնորդ։
Այս պահին Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակ է: Ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը: Նրանք վազքով մոտենում են ոստիկանական արգելապատնեշին՝ մի քանի շարքով պատ կազմելով: Այնտեղ են բերվել նաև մի խումբ կարմիր բերետավորներ:
Ապրիլի 4-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգահարել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ն և հայտնել է, որ իր ավտոտնակից գողություն է կատարվել:
Հարցին՝ ինչո՞ւ քաղաքական կուսակցությունները չգլխավորեցին այս շարժումը, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Որովհետև մենք թույլ չտվեցինք, որ քաղաքական ինչ-որ մի կառույց փորձի իրենով անել այն մաքուր նպատականերն ու գաղափարը, որոնք այսքան մարդ է հավաքել այստեղ, որովհետև եթե նկատենք, վերջին տարիներին չի եղել այդպիսի մի դեպք, որ քաղաքական որևէ կուսակցություն կամ որևէ կառույց կարողանա այսպիսի բազմություն պահել ու այն էլ մաքուր նպատակով»:
Մինչ ցուցարաների մի մասը փակել է Մաշտոցի պողոտան, Բաղրամյան պողոտայում ցուցարարները երգում-պարում են:
ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ լրագրողների և ակտիվիստների հետ զրույցում հայտարարեց, որ եթե առաջիկա ժամերին Մաշտոցի պողոտան ցուցարարները չազատեն, ապա ոստիկանությունը դիմելու է կտրուկ քայլերի:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձոր քաղաքի խանութներից մեկից 800.000 ՀՀ դրամ հափշտակելու դեպքի առթիվ, որի հանգամանքների բացահայտմանն օգնել և նպաստել է տուժած բնակչուհին:
Երթ իրականացնող ցուցարարները՝ հասնելով Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ, նստացույց հայտարարեցին: Այս պահին փակել են նաև Մաշտոցի պողոտայի այդ հատվածը:
Հարցին՝ արդյոք չե՞ն կարծում, որ հայտնի դերասանները, քաղաքական գործիչները հնարավոր է՝ ձևական էին եկել Բաղրամյան պողոտա, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ չեմ կարող դրա վերաբերյալ ինչ-որ բան ասել, թե ձևական բնույթ է կրում, թե ձևական բնույթ չի կրում: Անձամբ ես լիքը ընկերներ ունեմ այդ հայտնի անձանց մեջ, ովքեր իրականում մինչև այդ էլ՝ այստեղ կենդանի պատ դեռևս չստեղծված որպես այդպիսին, մեր շարքերում էին այն ժամանակ»:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց, որ չի կարող այս պահին պատասխանել՝ արդյոք պահանջի չբավարարվելու դեպքում հնարավո՞ր է պահանջեն նաև հրաժարականներ: Նրա խոսքով՝ կան պրոցեսներ, որոնք պետք է անցնեն:
«Ցուցարարները մեկ օրում բարիկադները վերածել են իմպրովիզացված բեմի: Ցերեկը բեմից հավաքվածներին են դիմում հռետորները, երեկոյան հնչում է երաժշտություն, մարդիկ պարում են, քաղաքում զգացվում է տոնական մթնոլորտ»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1995թ. ծնված աղջկա մահվան դեպքի առթիվ։
Օրերս ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Ա. Ն-ին:
Ներկայացնենք տեսանյութ, որը նկարահանել է RT հեռուստաընկերությունն իր անօդաչու թռչող սարքով: Տեսանյութում երևում է գիշերային Երևանը:
Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման երթը: Ցուցարարները Հյուսիսային պողոտայով շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա՝ վանկարկելով՝ «միացիր», «ոչ թալանին»:
Մաքսիմ Սարգսյանն էլ հավելեց, որ Բաղրամյան պողոտայում բազմաթիվ երիտասարդներ են հավաքված. «Մենք քաղաքական գործիչներ չենք, մենք հռետորներ չենք, որպեսզի այստեղից ամբողջ օրը գոռանք տարատեսակ ճառեր: Այսինքն՝ հավաքված է երիտասարդություն, կա պահանջ, պահանջատեր: Նստացույցը նրա համար է, որ ցույց տանք՝ մենք պահանջատեր ենք: Իսկ ընթացքում, բնականաբար, երիտասարդությունը ծանր օրվանից հետո, անքուն գիշերներից հետո, կարող է իրեն թույլ տալ լիցքաթափվել, որովհետև հեշտ չէ 24 ժամ ապրել փողոցում, այսպես ասեմ»:
Հունիսի 26-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմը ցավով տեղեկացնում է, որ պատրաստվում է հրաժեշտ տալ 28-ամյա գետաձիուն` Մանուկին: