Բաժիններ՝

Ակցիայի պատճառով Երևանից 90-ից ավելի մեքենա է տարվել տուգանային հրապարակ

Բաղրամյան պողատայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ տեղեկացել են, որ երեկ ակցիայի մասնակիցներից շատերի մեքենաները տուգանային հրապարակ են տարվել: Նրա խոսքով՝ Երևանից 90-ից ավելի մեքենա է տարվել՝ առանց պատճառաբանության.

«Երբ մեքենաները բերվել են արդեն քաղմաս, այնտեղ իրենց բացատրել են, որ ազդանշան տալու համար իրենց մեքենաները բերման են ենթարկել: Կոչ ենք անում ոստիկանությանy ետ վերադարձնել այդ մեքենաները, որովհետև որևէ տեղ չկա նշված, որևէ օրենքով չի կարգավորվում, որ ազդանշան տալու համար մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ»:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ մեքենաների բոլոր վարորդները եղել են իրենց աջակիցները և այդ կերպ փորձել են իրենց աջակցությունը հայտնել Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովրդին: «Ամոթ»,- հետևեց ակցիայի մասնակիցների բացականչութունները:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն իրեն ասել է, որ պետավտոտեսչության աշխատակիցներն արդեն աշխատանքի են և սպասում են այդ մարդկանց, որպեսզի վերադարձնեն մեքենաները: Նիկոլ Փաշինյանն ակցիայի մասնակիցներինց մեկին փոխանցեց իր հեռախոսահամարը՝ նշելով, որ եթե մեքենաները չտան, կարող են զանգահարել իրեն, ինչպես նաև խնդրեց՝ վերցնելու դեպքում ևս զանգահարել իրեն, որպեսզի տեղյակ լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս