Բաժիններ՝

Կնոջն ամուսնական անհավատարմության մեջ կասկածող տղամարդը նրան հրել է խոհանոցի պատուհանից դուրս

Դատարան է ուղարկվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շուրջ 10 տարի հաշվառված լինելով հոգեբուժական կլինիկայում, իր կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վերոհիշյալ թեմայի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, 5-րդ հարկից ցած նետելու նպատակով, անակնկալ հարձակվել է նրա վրա, բռնել ոտքերից, բարձրացրել վեր և սպանության դիտավորությամբ հրել է խոհանոցի բաց պատուհանից դուրս, սակայն իր կամքից անկախ, այն է` կնոջ ակտիվ դիմադրության արդյունքում, հանցագործությունն ավարտին չի հասցրել, և վերջինիս հաջողվել է ննջասենյակի բաց պատշգամբի արգելապատնեշի վրայով անցնել հարևանուհու բնակարան:

Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս