Վլադիմիր Գասպարյանը բացատրում է, թե ինչու էր գիշերը բարկացել

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողներից մեկը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ էր գիշերը բարկացել: Ի պատասխան նա ասաց. «Հիմնական պատճառը Մաշտոցի պողոտան փակելն էր, հիմնական պատճառը զենքով ցուցարարների մեջ լինելն էր, հիմնական պատճառը խմած մարդկանց ներկայությունն էր, հիմնական պատճառը դատարակ, տեղ-տեղ ագրեսիայի դրսևորումն էր, որը չէր կարելի հանդուրժել: Եթե մենք միջոցառում ենք անում, եթե ակցիա է արվում, եթե մարդիկ իրենց պահանջն են ներկայացնում, ավելին, սոցիալական պահանջն են ներկայացնում, ընկալման փիլիսոփայությունը կա մեր մեջ:

Մենք նույն քաղաքացիներին ենք, և քաղաքացուն մեզանից պաշտպանելու հարկ չկա: Մենք ենք պաշտպանում քաղաքացուն»:

Նա նշեց, որ ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում այս երևույթին, որը տեղի է ունենում. «Մարդիկ եկել են, խնդիր են բարձրացնում, սոցիալական խնդիր են բարձրացնում, լուծում են ուզում ստանալ: Այստեղ մենք խնդիր չունենք: Բայց երբ դրա տակ խաժամուժ է մտնում, երբ դրա տակ զինված մարդ է մտնում, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում, երբ հանկարծ մի արկածախնդիր մի կրակոց, մի քար խփի մի ոստիկանի գլխին, մի մարմնական վնասվածք… Այդ ժամանակ աշխատում է մեխանիզմը: Դրանք վտանագավոր իրավիճակներ են»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս