Դեկորացիայի՞ համար են Բաղրամյան պողոտայում որպես բարիկադ կանգնած կենդանի պատերը

«Ոստիկանության մեջ սադրիչներ չկան»,- այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Եթե քաղաքացիական համազգեստով ոստիկանը ինչ-որ սխալներ, դրսևորումներ է արել, տեսնո՞ւմ եք՝ ինչքան կամերա կա, հազար տեղ ֆիքսած ա, ես կգտնեմ, հոգ չէ, դա ինձանից է դուրս գալիս, ձեզանից դուրս չի գալիս»:

Լրագրողների հարցին՝ արդյոք իր կարծիքով կենդանի պատն արդյունավետ չէ՞, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ եթե որպես դեկորացիա է, ֆիքսվելու համար, իհարկե, պիտանի չէ, իսկ եթե մարդիկ եկել են սրտացավությամբ և ուզում են ինչ-որ խնդիր լուծել, ուրեմն պետք է գոնե իրենց փորձը, իրենց տարիքը, իրենց կենսափորձը տալ այդ երիտասարդներին, որպեսզի այդ երիտասարդների այդ սադրիչները չմտնեն, որպեսզի ոչինչ չխանգարվի, որպեսզի չլինի անցանկալի երևույթ»: Հարցին՝ ի՞նչ ցույց տվեցին այս օրեր, դեկորացիայի՞ համար են այդ կենդանի պատերը, ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Տեղ-տեղ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930