Բաժիններ՝

Պայթունավտանգ իրավիճակ քաղաքի տարբեր հատվածներում

Ցուցարարները փակել են Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկը և Ֆրանսիայի հրապարակը:

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները կրկին փակել են Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկը։ Քաղաքի այդ հատված են շտապում ոստիկանական խմբերը` պարզելու խաչմերուկը փակելու պատճառները:
Ի դեպ, ցուցարարներին չի բավարարել ՀՀ նախագահական նստավայրի տարածած հայտարարությունը  ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին, որում ասվում է.

«Նախագահը նշել է, թե ճիշտ կլիներ, որ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Ցուցարարների մի մասը շարժվել է դեպի Ֆրանսիայի հրապարակ, ոստիկանները փորձում են կանխել մեխ պողոտաների փակումը քաղաքում:

Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում զարգացումները դիտեք «Ազատություն» ռադիոկայանի և «Առաջին լրատվականի» ուղիղ հեռարձակումներով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս