Ցուցարարները Վլադիմիր Գասպարյանին «պոնչիկ» առաջարկեցին
Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Պողատայում են նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Վլադիմիր Գասպարյանին ցուցարարները «պոնչիկ» առաջարկեցին, ինչին ի պատասխան նա ասաց. «Չէ, առավոտյան չի ստացվում, շնորհակալ եմ, հոգի ջան»: