Արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի նշանակումը եղել է Հանրապետական կուսակցության քաղաքական որոշումը: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց անձամբ նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների վիճակը բավարար է, հնարավոր է՝ նրանց մեծ մասն այսօր դուրս գրվի հիվանդանոցից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Արտաշատի բժշկական կենտրոնից»՝ նշելով, որ երեխաների մոտ սննդային թունավորում է, նրանք այժմ կաթիլային ներարկում են ստանում:
2015-ի օգոստոսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 և վիրավորման 3 դեպքի մասին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտարարվել է հայկական զինված ուժերում 4 կորստի մասին:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 22 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Տիգրան Խաչատրյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանն արտագաղթել է, ու հնարավոր է՝ այլևս Հայաստան չվերադառնա, համապատասխանում են իրականությանը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ընդգծելով, որ դրա հիմնական պատճառն այն է, որ Արտակին առևանգելու և ծեծի ենթարկելու գործը կարճվել է Քննչական կոմիտեի կողմից: «Նա չուզեց այլևս այս երկրում ապրել, համենայնդեպս, այս փուլում»,- նշեց մեր զրուցակիցը:
Այսօր կառավարության նիստում օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:
ՍՊԾ դիտացանցը ս.թ. սեպտեմբերի 3-ից մինչև 9-ը ընկած ժամանակահատվածում գրանցել է երկրաշարժ, որն զգացվել է Հայաստանի Հանրապետության բնակչության կողմից: Այս մասին հայտնում են «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունից։
Շահեն Հարությունյանը հաստատել է, որ սպառնալիքներ եղել են, բայց որեւէ մեկին չի կասկածում, եւ այս դեպքը չի կապում ստադիոնում տեղի ունեցածի հետ։ Անհայտ օգտատերերի կողմից իրեն հասցեագրված նամակներին ցանկություն չունի անդրադառնալու եւ բարձրաձայնելու լրատվամիջոցների համար։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Կողես գյուղին հարակից Ձորագետի ձորում նախորդ գիշերվա ընթացքում գայլերի ոհմակը հարձակվել է ոչխարների վրա. տասը հոշոտվել է, տասը՝ վիրավորվել, իսկ մյուս տասը՝ կորել:
Դերասան Վարդան Պետրոսյանն այսօրվանից աշխատանքի կանցնի: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Արաբական առաջատար թերթերից մեկը` Ադդիարը (Addiyar) անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը` նրան անվանելով աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի:
Երգչուհի Էմմին բաց նամակ է հղել ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, որում գրված է:
Գալուստ Սահակյանի աներձագին փրկելու ծրագիր է մշակվում: Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երեւան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար:
«Ցավալի է, երբ մեր լրատվամիջոցներում մեկնաբանություններ են հայտնվում, որոնց հեղինակները, գուցե ենթագիտակցաբար, ելնում են այն մեկնակետից, թե իրենք կամ, այսպես ասենք՝ «իրենք՝ ի դեմս եվրոպացիների», ինչ-որ առավելություններ ունեն Եվրոպան ողողած փախստականների նկատմամբ: Եվ, իհարկե, համաձայն չեմ, որ եվրոպացիների հանդուրժողականությունը կկործանի այդ մայրցամաքը եւ նրա արժեքները»:
«Մեզ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը՝ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին, հոկտեմբերին ամուսնանալու է: Ընտրյալը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրն է»,- գրում է թերթը:
Երբ հասանք Անիի շենքի մոտ, ես գիտակցեցի պահի լրջությունը, հրաժարվեցի իր հետ բարձրանալ, նա սկսեց ինձ քաշքշել, սպառնալ եւ ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին: Սարսափած նստել էի բակում, ընթացքում ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ ինքը դուրս է գալիս: Ես բարձրացա եւ քնեցի աստիճաններին, որից հետո լսեցի Մուշեղի ձայնը, ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց եւ ներս մտցրեց Անիի բնակարան:
Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ երեկ կայացել է նիստ՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի տոն օրվա միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը, որը վարում էր Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եքզանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նախորդ տարի սեպտեմբերի 16-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավոր Սուրեն Գաբրիելյանի փախուստից հետո հարուցաված քրեական գործի շրաջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:
Ոստիկանության պետին և նրա տեղակալներին հասցեագրված դիմումների, բողոքների, առաջարկությունների պատշաճ ընթացքը ապահովելու համար պարտադիր է նշել դիմումատուի անուն-ազգանունը, բնակության հասցեն և հեռախոսահամարը:
Ուսումնական տարին Ալավերդու Եղիշե Չարենցի անվան համար 9 միջնակարգ դպրոցում սկսել են 10 առաջին դասարանցիներով:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 28 շենքի 1-ին բնակարանում այրում է գազի բալոն:
Առողջապահական պետական տեսչությունում այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկի կողմից հիվանդին անդամահատված ոտքը տրամադրելու փաստի առթիվ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Շատին-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղաքացի Վարդան Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Այգեշատ գյուղի գարեջրատանը նկատել են 1983 թ. ծնված Արման Մ.-ին, որի աթոռին, տեսանելի վայրում, դրված է եղել պոլիէթիլենային տոպրակ: