Հովհաննիսյանը բացասական եզրակացություն տվեց Փաշինյանի և Մարուքյան նախագծերին

Այսօր կառավարության նիստում օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Նորանշանակ նախարարը բացասական եզրակացություն ներկայացրեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Պատգամավորն առաջարկում է սոցիալապես անապահով վարորդներին ավելի քիչ տուգանել ճանապարհատրանսպորտային խախտումների համար: Ավտոմեքենայի շարժիչի հզորությունն ու արտադրման տարեթիվը, ըստ նախագծի, պետք է հնարավորություն տա կարծիք կազմելու վարորդի սոցիալական վիճակի մասին: Արփինե Հովհաննիսյանը, սակայն, կառավարության նիստում ասաց, որ այս գործոնները չեն կարող վարորդի սոցիալական վիճակի մասին հստակ ու օբյեկտիվ կարծիք ձևավորել:

Ա.Հովհաննիսյանը բացասական եզրակացություն ներկայացրեց նաև պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Դրանով առաջարկվում էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում՝ փոփոխություն կատարելով 301-րդ հոդվածում ու պատասխանատվություն սահմանել իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930