Վթար Եղեգնաձոր – Հերմոն ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Շատին-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղեգնաձոր – Հերմոն ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «ՈւԱԶ-469» մակնիշի 18 SL 335 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով (մոտ 10մ) հարակից ձորակը` շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1985 թ. ծնված Ա. Մ.-ը և 1974 թ. ծնված Վ. Ջ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս