Բաժիններ՝

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավորի փախուստի գործով անվատանգության բաժնի կրտսեր մասնագետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Նախորդ տարի սեպտեմբերի 16-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից կալանավոր Սուրեն Գաբրիելյանի փախուստից հետո հարուցաված քրեական գործի շրաջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնում որպես կրտսեր մասնագետ, հանդիսանալով պաշտոնատար անձ, հիմնարկի պետի հրամանով նշանակված լինելով ՀՀ ԱՆ Երևանի Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքում ստացիոնար բուժման գտնվող և առանձին հիվանդասենյակում պահվող մեղադրայլ Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ պահպանություն և հսկողություն իրականացնելու նպատակով սահմանված ժամանակավոր պահակետում ծառայության, ոչ պատշաճ կերպով է իրականացրել կալանավորված անձի նկատմամբ հսկողությունը, որի հետևանքով Սուրեն Գաբրիելյանը դիմել է փախուստի:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս