Բաժիններ՝

Թմրամիջոցը տարել էր գարեջրատուն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Այգեշատ գյուղի գարեջրատանը նկատել են 1983 թ. ծնված Արման Մ.-ին, որի աթոռին, տեսանելի վայրում, դրված է եղել պոլիէթիլենային տոպրակ:

Տոպրակի զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող 35 գ դեղնականչավուն, չորացված զանգված:

Արման Մ.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է կանեփի բույսից` իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս