Նոր մանրամասներ Բաղրամյան գյուղում երեխաների թունավորման դեպքից

Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցից Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված երեխաների վիճակը բավարար է, հնարավոր է՝ նրանց մեծ մասն այսօր դուրս գրվի հիվանդանոցից:  Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեցին «Արտաշատի բժշկական կենտրոնից»՝ նշելով, որ  նախնական տվյալներով երեխաների մոտ սննդային թունավորում է, նրանք այժմ կաթիլային ներարկում են ստանում:

Կենտրոնից մեզ փոխանցեցին, որ երեխաները հիմնականում նշում են, որ հաց ու երշիկ, հաց ու կարտոֆիլ են կերել: Բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին նաև, որ ընդունվելիս երեխաները սրտխառնոց, գլխացավ են ունեցել, մի մասը՝ նաև գլխապտույտ ու հևոց:

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 13:17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930