Բաժիններ՝

Ժաննետա Բեդյան. Ջրանցքում հայտնաբերված ոտքը բժշկական թափոն էր ու պետք է ոչնչացվեր. Panorama.am

Առողջապահական պետական տեսչությունում այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկի կողմից հիվանդին անդամահատված ոտքը տրամադրելու փաստի առթիվ:

«Հարուցվել է վարույթ, մեղավորներին գտնելու, օրենսդրության խախտումները պարզելու համար, տվյալ դեպքում խախտումը առողջապահության նախարարի հրամանի պահանջները չկատարելն է»,-Panorama.am-ին ասել է ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննետա Բեդյանը:

Տեսչության գլխավոր մասնագետի խոսքով, «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3- 3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մարդկանց անդամահատման, դիահաերձման հետևանքով հեռացված օրգանները համարվում են ախտաբանա-անատոմիական թափոն:

Իրավական այս ակտը սահմանում է. «Ախտաբանաանատոմիական թափոններն են վիրահատության, դիահերձման և այլ գործընթացների ընթացքում հեռացված հյուսվածքներ, օրգաններ, մարմնի մասեր, արյուն, կենսաբանական հեղուկներ, նաև վիժումների զանգվածներ, կենդանիների դիակներ (սատկած կենդանու լեշ)»:

Տեսչության մասնագետն ընդգծել է. «Բժշկական կենտրոնը պետք է ունենա հատուկ տարաներ բժշկական թափոնները հավաքելու համար: Դրանք պետք է լինեն հատուկ սենյակում, մեկուսացված: ԲԿ-ն պետք է ունենա պայմանգիր թափոնները ոչնչացնող կազմակերպության հետ, վերջինս պարտավոր է այդ թափոնները հեռացնել 48 ժամվա ընթացքում: Կազմակերպությունն արդեն գիտի, թե ոնց պետք է այդ թափոնները վարակազերծել, ոչնչացնել»:

Ժանետա Բեդյանի խոսքով, ԲԿ-ի պարտականությունը պետք է լիներ թափոնները հավաքելը, ինչը, փաստորեն չի արվել: Տեսչության գլխավոր մասնագետը նկատել է, որ հրամանում որևէ խոսք չկա այն մասին, որ քաղաքացու խնդրանքով անդամահատված ոտքը կարելի է տրամադրել իրեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս