
«Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտ մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ Բ. Ա., ծնված 1976 թ.) 33 UT 944 պետհամարանիշի և «Օպել Կորսա» մակնիշի 34 SR 140 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1993 թ. ծնված Հ. Խ.-ը և ուղևոր 1993 թ. ծնված Լ. Պ.-ը, տեղի ուժերով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները: