Բաժիններ՝

«ԲՀԿ-ն բավարար ջանքեր չթափեց Արտակին առևանգելու և ծեծի ենթարկելու գործի բացահայտման համար». Արտակ Խաչատրյանն արտագաղթել է

Մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանն արտագաղթել է, ու հնարավոր է՝ այլևս Հայաստան չվերադառնա, համապատասխանում են իրականությանը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արտակի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, ընդգծելով, որ դրա հիմնական պատճառն այն է, որ Արտակին առևանգելու և ծեծի ենթարկելու գործը կարճվել է Քննչական կոմիտեի կողմից: «Նա չուզեց այլևս այս երկրում ապրել, համենայնդեպս, այս փուլում»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե «Բարգավաճ Հայաստանը» չփորձե՞ց միջամտել, որպեսզի գործը չփակեն, Արտյոմը հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանը նամակներ էր ուղարկել Քննչական կոմիտե, հետաքրքրվել՝ ինչ վիճակում է գործը, բայց «շաբլոն, ոչ մի բան չասող» պատասխաններ էին եկել. «Իմ անձնական կարծիքով՝ նաև կուսակցությունը բավարար ջանքեր չթափեց գործի բացահայտման համար, չեմ ասում՝ ոչինչ չարեց, բայց բավարար ջանքեր չթափեց»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչն էր պատճառը, որ ԲՀԿ-ականներն այդքան ջանք չթափեցին իրենց կուսակցի գործի բացահայտման համար, Արտակի եղբայրն այսպես պատասխանեց. «Ես էլի իմ անձնական կարծիքն եմ ասում, բայց եթե գլոբալ փոփոխություններ են լինում, այսինքն՝ Ծառուկյանի հեռանալը քաղաքականությունից, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի հարաբերությունների նոր դասավորությունը, նոր ֆորմատը, ես այդ ամեն ինչը դրա հետ եմ կապում, այսինքն՝ մի հոգի այս կողմ, մի հոգի այն կողմ նրանց համար այդքան էլ էական չէր»:

Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է Արտակը լքի ԲՀԿ-ի շարքերը, Արտյոմը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, որովհետև դա շատ անձնական հարց է:

Կարդացեք նաև

Նա համոզված է, որ իշխանություններին ձեռնտու չէր գործի բացահայտումը, քանի որ ցանկության դեպքում այնքան հանգամանքներ կային, որ հանգիստ կարող էին բացահայտել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս