Սուրիկ Խաչատրյանի որդին գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում. նա բժիշկների հսկողության տակ է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, շարունակում է գտնվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ նշելով, որ Տիգրան Խաչատրյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Նշենք, որ Տիգրան Խաչատրյանը կալանավորված է մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով. նա մեղադրվում է Հարություն Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է հուլիսի 25-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930