Մարտի 11-ին, ժամը 19.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Խաչատրյանը:
«Մոտեցել, ձեռք ա գցել, շոյել ա ու առյուծն էլ պատասխանել ա նրա վրա հարձակվելով: Թե ինչ գործ ունեիր առյուծի մոտ էիր մտնում: Իսկական մենամարտ ա եղել առյուծի հետ»,- նշել է գյուղապետը:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 223 վարկ` 1.789 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 147 վարկ 1.383 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 76 վարկ 406.0 մլն ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:
Նախատեսվող ծրագրերից է տոնավաճառի ինտերնետային կայքի միջոցով ապրանքների ցուցադրությունը, որի արդյունքում հանրությունը կարող է իմանալ, թե ինչ ապրանքներ կան տոնավաճառում, ինչ գնով և ինչ տեսականիով:
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:
Ֆեյսբուքյան օգտատերեր Մխիթար Հայրապետյանը և Վահան Կոստանյանը հայտարարություն են տարածել, որում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, ով հիվանդ է Թրիչեր Քոլինզի համախտանիշով:
ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորու թյունը Հայաստանում եւ տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայւսց֊ մանը։ Նշենք միայն մեկ օրինակ, մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր– պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը» եւ «Նեշընըլ Ինստթրու մենթսը», որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին։
Սարսափելի լուր ստացանք այսօր Ուրցաձորի առյուծների կացարանից: Պարզվում է կենդանիները մարդ են հոշոտել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 12-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Միլիցիայի կապիտան Ռուսլան Պետրոսյանը զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտի 11-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, նռնակի պայթյունից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Սարգիս Դավիթի Օհանյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Մարտի 12-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի թիվ 16 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Մարտի 11-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղին մոտակայքում, ավտոմեքենա է այրվում. կան տուժածներ:
Եկեղեցական ավանդության, որմնանկարչության, մանրանկարչության, խաչքարային արվեստում և հայրաբանական երկերում տարածված են 4 ավետարանիչների հետևյալ խորհրդանիշերը. Մատթեոսը` հրեշտակակերպ մարդ, Մարկոսը` առյուծ, Ղուկասը` եզ և Հովհաննեսը` արծիվ:
Մարտի 11-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. կան տուժածներ:
Բերանից արտաբերված խոսքը լոկ խոսք չէ, այլ այն իր մեջ զորություն և ուժ ունի: Եվ ինչ որ դուրս է գալիս մեր բերանից, այն այլևս հնարավոր չէ ետ առնել, ուստի Ս. Գիրքն ասում է. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. 12. 37):
Մարտի 9-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Օլյա Զ.-ն, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:
Մարտի 11-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավթի անվան հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արթուր Ցականյան. ևս մի պայծառ անուն ոստիկանության տարեգրությունում:
Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի բնակչուհի Գայանե Հարությունյանը մի քանի շաբաթ է՝ հիմնական բնակության վայր չունի: Փետրվարի 8-ին այրվել էր այն բնակարանը, որտեղ կինն ապրում էր աղջկա հետ: Դեպքի վայր ժամանած փրկարարներն ամեն ինչ արել էին, սակայն չէր հաջողվել տունը փրկել մոխրացումից:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ուրարտու» ռեստորանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ:
Մարտի 11-ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության հատուկ գործակալ Քեմերոն Թեյլորի գլխավորած պատվիրակությանը:
Եվրոպացի մասնագետներն ուսումնասիրել են Գյումրու քարուքանդ փողոցները, արձանագրել արդյունքները, կազմել հաստափոր փաստաթղթերը: Գյումրու քաղաքապետի տեղակալի վստահեցմամբ 23 ու կես միլիոն վարկի խոստումն իրականություն կդառնա:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ` զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի առթիվ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 2 անձի։
Մարտի 10-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայում գործող ռեստորանի մոտից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1964 թ. ծնված Գագիկ Թ.-ին և 1981 թ. ծնված Արտաշես Կ.-ին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
«Անհրաժեշտ եմ համարում ցիտել դասականին. դասական, որը ելույթ է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, որ «չաքուջն» էլ է ձեր ձեռքը, մեխն էլ՝ ձեր ձեռքը, ոնց ուզեք՝ այնպես էլ կխփեք: Դա ասվել է կառավարող կուսակցության ղեկավար մարմնում և չի հերքվել: Այս գործընթացը, որը կոչվում է Ընտրական օրենսգրքի ձևավորում, տեղի է ունենում այդ պայմաններում»:
Մարտի 10-ին, ժամը 20.00-ին, Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 11 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա: