Սերժ Սարգսյանը «Էրեբունի» օդանավակայանում դիտել է կործանիչների ցուցադրական թռիչքները

Նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, խորհրդի արտագնա նիստի մասնակից խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համապատասխան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմաօդային ավիաբազա:

Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:

15995

15986

15987

15988

15985

15984

15989

15990

15992

15994

15997  15999

16001

16002

16003

Տեսանյութեր

Լրահոս