Արտաշատ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. կա զոհ

Մարտի 11-ին, ժամը 20.44-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղին մոտակայքում, ավտոմեքենա է այրվում. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել՝ 21.06-ին:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում, բախվել են «ԿՌԱԶ» մակնիշի ՊԲ9U-236 պետհամարանիշով և «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 15 ՍՏ 207 պետհամարանիշով (վարորդ Է. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է:

«Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Պ.-ն հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորուհին (տվյալները ճշտվում են)՝ տեղում մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս