Բաժիններ՝

«Երեք-չորս ժամ վիրահատել են, հիմա պարզ չի` թևը կմնա՞, թե՞ կհեռացնեն». Մանրամասներ՝ Ուրցաձորում տեղի ունեցած դեպքից. Panorama.am

Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձոր վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծները հարձակվել են իրենց կացարանի մոտ հայտնված մի մարդու վրա ու վնասել նրա ուսը: Ավելի ուշ պարզվել է, որ մարդը, որին վնասել է առյուծը, Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչներից մեկն է: Արալեզի գյուղապետ Մարտիկ Թևոնյանը panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ հետ զրույցում ասաց, որ 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն է եղել, որն այժմ թևի և ուսի վնասվածքով գտնվում է Հերացի համալսարանական կլինիկայում:

«Հարազատների հետ եմ խոսել, ասում են` երեք-չորս ժամ վիրահատել են, հիմա պարզ չի` թևը կմնա՞, թե՞ կհեռացնեն», – փոխանցել է պարոն Թևոնյանը:

Նրա խոսքով, «մի քիչ կերած-խմած են եղել», ցանկացել են տեսնել` ինչ կենդանիներ են, մոտեցել են ու կատարվել է անխուսափելին: «Մոտեցել, ձեռք ա գցել, շոյել ա ու առյուծն էլ պատասխանել ա նրա վրա հարձակվելով: Թե ինչ գործ ունեիր առյուծի մոտ էիր մտնում: Իսկական մենամարտ ա եղել առյուծի հետ»,- նշել է գյուղապետը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031