Ինչու վիզաներ չեն տրամադրվում հայ ծրագրավորողներին «Ժողովուրդ»

«ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։

– Պարոն դեսպան, նախ կխնդրեինք հստակեցնել, թե ինչպե՞ս կարող է հայաստանցի ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ազդել այդ բնագավառի աշխատատեղերի վրա՝ հաշվի առնելով Ձեր երկրի տնտեսության ծավալները։

– ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզայիև քաղաքականության վերաբերյալ։ Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորրնս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաեւ այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա։ Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ։ Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին։ Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը։

– Ի՞նչ Եք պատրաստվում անել՝ ծրագրավորողներին չզրկելու համար ինտեգրված լինելու հնարավորությունից։

– ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորու թյունը Հայաստանում եւ տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայւսց֊ մանը։ Նշենք միայն մեկ օրինակ, մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր– պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը» եւ «Նեշընըլ Ինստթրու մենթսը», որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին։

-Հնարավո՞ր է՝ Դուք առաջիկայում վերանայեք Ձեր մոտեցումը։

– ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրմաև գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթայրն օրենսդրության ապահովումը եւ դրան զուգընթաց բոլոր դիմողների գերազանց սպասարկումը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս