
23,5 միլիոն վարկի խոստումն օդում կախված չէ՞

tsayg.am-ը գրում է. Եվրոպացի մասնագետներն ուսումնասիրել են Գյումրու քարուքանդ փողոցները, արձանագրել արդյունքները, կազմել հաստափոր փաստաթղթերը: Գյումրու քաղաքապետի տեղակալի վստահեցմամբ 23 ու կես միլիոն վարկի խոստումն իրականություն կդառնա: Սպասում են վարկային կոմիտեի նիստի հաստատմանը: 7,9 միլիոնը դրամաշնորհ է, 15,6 միլիոնը վարկ: Այն մարելու պարտավորությունը կառավարությանն է: Նորոգման ենթակա փողոցների ցանկը կազմված է: Գումարներ կհատկացվի նաև Գյումրու արտաքին լուսավորությանը: Քաղաքապետարանը նման վարկավորումից օգտվել չէր կարողանա և իրավունքը չուներ, և համապատասխան միջոցները: