Բաժիններ՝

Որո՞նք են 4 ավետարանիչների խորհրդանիշերը

– Որո՞նք են 4 ավետարանիչների խորհրդանիշերը:

– Եկեղեցական ավանդության, որմնանկարչության, մանրանկարչության, խաչքարային արվեստում և հայրաբանական երկերում տարածված են 4 ավետարանիչների հետևյալ խորհրդանիշերը. Մատթեոսը` հրեշտակակերպ մարդ, Մարկոսը` առյուծ, Ղուկասը` եզ և Հովհաննեսը` արծիվ:

Այս սիմվոլները հիմնված են Եզեկիելի 1. 10 և Հայտնության 4. 7 համարների վրա:

Խորհրդանիշերի բացատրությունն այս է: Մատթեոսի խորհրդանիշը մարդն է, քանզի նրա Ավետարանը սկսում է Քրիստոսի մարդեղության` ծննդյան պատմությամբ: Մարկոսինն առյուծն է, քանզի նա իր Ավետարանի սկզբում առյուծաբար հայտարարում է, որ Հիսուս Աստծո Որդին է: Ղուկասինը եզն է, քանզի նրա Ավետարանը սկսում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ: Եվ վերջապես Հովհաննեսը նույնացվում է արծվի հետ, քանզի արծվաբար թռչելով` հայտարարում է Քրիստոսի Աստված լինելը:

armchurch.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031