Հակառակորդից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ գտնվող զինվորներն աղոթում են ու մոմեր վառում հանուն խաղաղության: Պատերազմ չեն ուզում, բայց հարկ եղած դեպքում կջախջախեն թշնամուն:
Նույն օրը, ժամը 2.40-ին, Ն.Դավթյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Զինված ուժերի համապատասխան ծառայությունների և ուսումնական զորամասերի հրամկազմի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներն ստուգում են ուսումնական փուլի ընթացքում անձնակազմի ստացած գիտելիքներն ու կրտսեր հրամանատարների ձեռք բերած հմտությունները:
Հունիսի 6ից 10ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕի շարժական ուսումնական խումբը: Այցելության շրջանակում խմբի անդամները հյուրընկալվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 13-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կորեայի Ձոր թաղամասի Շրջանցիկ թունել հատվածի ջրամատակարարումը:
Հունիսի 10-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Արջանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անշուշտ, մարդ մկրտվելուց հետո էլ մեղքեր է գործում, բայց այս դեպքում տվյալ մարդը ոչ թե պետք է վերամկրտվի, այլ ապաշխարության խորհրդի միջոցով վերականգնվի Ս. Մկրտությամբ ստացած շնորհների մեջ:
Փոխարինված համարանիշներով «Ռենջ Ռովերը» հայտնաբերվեց:
«Ետ չի վերադարձվելու փոխարինման ակնկալիքով: Ի պահ է վերցվելու բանակում՝ մինչև փոխարինվի տեխնիկական բնութագրին համապատասխան ապրանքներով»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ 1991թ. ծնված Վահագն Թորոսյանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի 28-ամյա բնակիչ։
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 9:30-ի սահմաններում, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության ֆաբրիկայի հանքաքարի ջարդման արտադրամասում իր աշխատանքային պարտականությունները կատարող, նույն ընկերության ջարդման արտադրամասի ջարդող, Ախթալա քաղաքի բնակիչ Վազգեն Շալաղոյանն ընկել է թիվ 2 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ. մանրամասնում է քննիչը:
Արա Բուդաղյանը հենց նոր ազատ արձակվեց Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկից։ Դատախազությունն այսօր առավոտյան էր հայտարարել, որ հանցակազմի բացակայության հիմքով վերացնում է նրա կալանքը, բայց մոտ 8 ժամ Արա Բուդաղյանը շարունակում էր մնալ կալանքի տակ՝ սպասելով դատախազության որոշմանը։
«Մենք փորձելու ենք, որ իմ կամ իմ ենթակաների աշխատասենյակից դուրս գալու ժամանակ դուք լինեք բավարարված: Բավարարված՝ չի նշանակում, որ ձեր ցանկությունն իրականություն է դարձել: Շատ դեպքերում կարող է բավարարված լինեք, որ ինչ-որ բան սովորեցիք»,- ասաց նա:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) ի պահ հանձնված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի պահպանման ժամկետը վեց ամիս է:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:
Դպրոցականների տեղափոխող ավտոբուսը Թուրքիայում բախվել է բեռնատարի: ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 3 երեխա, ևս 7-ն ստացել է վնասվածքներ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթի ինտերնետ վարկածը:
Երկրապահը դարձյալ առաջնագծում է. Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիանե Կաոիլին երեկ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոն:
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան հայրենադարձվեց քաղաքացիական անձը՝ կինը, որը 2016թ․ հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։ Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին տեղեկացնում են Կարմիր Խաչի գրասենյակից:
2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
Հունիսի 10-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում քամուց վնասվել են տանիքներ և էլ. սյուներ:
Ավստրալական Խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) դասակարգել է աշխարհի 162 երկրները՝ ըստ անվտանգության ցուցանիշի:
Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Սերգեյ Հայրապետյանը Շիրակի փողոցի թիվ 68 շենքի դիմաց իր վարած BMW մակնիշի 34 PP 176 համարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի փողցի 72 շենքի բնակիչ, 47-ամյա Նաիրա Դավթյանին:
Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Անձամբ ծանոթ չեմ նորանշանակ պաշտոնյայի հետ, բայց նրա կենսագրությունը տպավորիչ է` գիտության եւ կրթության ոլորտ, բարձր կարգի մենեջերի աշխատանք:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկն ավարտված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա: