Արա Բուդաղյանն արդարացվել է, Վ. Մինասյանի խափանման միջոցը՝ փոփոխվել

2016թ. հունիսի 1-ի որոշմամբ  Ս. Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը  Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:

Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից  քննիչին տրվել է ցուցում՝  անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:

Տրված ցուցումների կատարման արդյունքում՝  նշված գործերը միացվել են մեկ վարույթում և հունիսի 10-ին  որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Դատախազի նույն օրը կայացված որոշումներով Ա. Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ  Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Որոշումների պատճեններն ուղարկվել են  քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին:

ՀՀ գլխավոր դատախազություն

Տեսանյութեր

Լրահոս