Բաժիններ՝

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի  13-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ին էապես չի փոխվի, հունիսի 12-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

10_06 arm 01

Երևանում՝

Հունիսի 11-ին‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

armarm 1006

Երևանի հունիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.00C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.60C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.40C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս