
Հրազդանի կիրճում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիսի 10-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Արջանոց» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 34 MN 876 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և դիմացի անվադողերով կախվել ձորակը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: