Հունիսի 14-ին, ժամը 02.42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իտալիայի թիվ 1 հասցեում գտնվող «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է էլ. սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրականընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 14-ին’ պլանային ևվերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ցավալի և հաճախ տարածված իրողություն է մեր հասարակության մեջ, որ ընտանիքի կնքահոր` արտերկրում գտնվելու պատճառով մարդիկ անորոշ ժամանակով հետաձգում են Ս. Մկրտության խորհրդի կատարումը` սպասելով ավելի հարմար ժամանակի:
Սպանության բացահայտումներ՝ երկու տարի անց:
Քչերը գիտեն, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Քրիստոնեական եկեղեցիները զարդարված են որմնանկարներով, որոնցից շատերը ոչնչացվել են, Գեղարդի վանքի փորագրված քարե առյուծները եւ Սանահինի խաչքարերն աշխարհի ամենահին երկրներից մեկի ստեղծարար ուժ ի ապացույցն են: Շատ զբոսաշրջիկներ կենտրոնանում են հիմնականում մայրաքաղաք Երեւանի վրա, մինչդեռ, երկրի առավել տպավորիչ վայրերից մեկը ժայռերի մեջ տեղակայված Գորիսն է:
Միլիցիայի հատուկ գնդի քաջարի մարտիկ Սարգիս Ապրեսյանը զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
Էջմիածնում պարզաբանումներն ու ծեծկռուքը եզրափակվեցին կրակոցով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալներ Վազգեն Մկրտչյանին ու Հովհաննես Շմոյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոքները մերժվել են:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը:
Իմ պաշտպանյալ Արտակ Գավրուշայի Գալստյանի նկատմամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող հետապնդման այն է անձնական հաշվեհարդար տեսնելու և անձնական հաշիվները համակարգի միջոցով լուծելու համար այսօր իմ պաշտպանյալը հայտնվել է անհեթեթ և անելանելի իրավիճակում, որից դուրս գալու միակ ելքը Ձեր կողմից համապատասխան քայլեր ձեռնարկելն է:
Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։
Ինչպես հայտնել էինք` ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի մեղադրանքով հունիսի 8-ից հետախուզվում էին Երևանի Էրեբունի թաղամասի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Արարատ Նիկողոսյանը և 1993 թ. ծնված Արտաշես Չիչոյանը:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից հունիսի 10-ից 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:
Հունիսի 13-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանաց փողոցում՝ «Ֆորտունա» հեռուստաընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
80-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել են ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։
Գյումրին արդեն պատրաստվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստան, որը կմեկնարկի հունիսի 24-ին և կունենա խիստ հագեցած օրակարգ: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի ռադիոն, որի աշխատակիցներն արդեն այցելել են Գյումրի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ բանկում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Նշվել է, որ արդեն իսկ ձեռք է բերվել ավելի քան 80 բնակարան, որոնցից 20-ը հանձնվել են բնակիչներին, գործընթացը շարունակվում է:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հսկողական ստուգումների նպատակն է գնահատել զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, զորքերի ծառայության, մարտական պատրատության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման վիճակը:
Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով հունիսի 12-ին հայ խաղաղապահների 56 հոգուց բաղկացած ստորաբաժանումը մեկնել է Գերմանիա:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ձերբակալվել է առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը։ Խոսքը առողջարանային կեղծ ուղեգրեր իրացնելու մասին է, որի կապակցությամբ քրեական գործ է քննվում ՀՀ քննչական կոմիտեում։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտաշես Բախշյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Հայաստանի պետական գերատեսչություններից շատերն ունեն «ԹԵԺ ԳԻԾ», որի արդյունավետ գործունեության մասին կարելի է շատ բանավիճել, բայց այն, որ դա կա, արդեն խոսում է այն մասին, որ գերատեսչությունն ու հասարակությունն իրար հաղոդակից դարձնելու փորձը առկա է, մնում է այն կատարելագործել, ավելի արդյունավետ դարձնել:
«Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ն իրականացնում է «Armenian Brands» աննախադեպ նախագիծ, որի շրջանակներում «Տաշիր» առևտրի կենտրոնում կձևավորվի առանձնացված հարթակ, ուր կտեղակայվի հայկական թեթև արդյունաբերության արտադրանք՝ հագուստ, կոշիկ և աքսեսուարներ: Նախագիծը հնարավորություն կստեղծի պոտենցիալ գնորդներին մեկ վայրում ծանոթանալ հայրենական մոդելավորողների և արտադրողների ներկայացրած նմուշներին:
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարում: MAN մակնիշի 407 ՕF 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի` Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում` բախվելով ապառաժ քարերին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 13-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: