Բաժիններ՝

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 13.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը փոխելիս (oտարելիս) ի պահ հանձնված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի պահպանման ժամկետը վեց ամիս է:

Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար oրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև սահմանված գնի վճարմամբ:

Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն oգտագործելու առաջնահերթության իրավունքից:

Համարանիշների համար վճարված գումարները կորցնելու հետ կապված անհարկի խոսակցություններից և շահարկումներից խուսափելու նպատակով՝ նման հաշվառման համարանիշներ օգտագործող և ի պահ հանձնած անձանց հորդորում ենք հետևել այդ համարանիշները հետ ստանալու համար սահմանված վեցամսյա ժամկետի պահպանմանը:

Ճանապարհային ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս