«Նաիրիտ» գործարանի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հուլիսի 29-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Նաիրիտ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի մոտակայքում, բախվել են «ԲՄՎ» մակնիշի 15 OO 621 պետհամարանիշի (վարորդ Վ. Գ.) «ՎԱԶ-2103» մակինշի 34 TM 729 պ/հ (վարորդ Հ. Գ.) ավտոմեքենաները, վերջինիս ուղևոր Ս. Ա.-ն (ծնվ. 1993թ.) տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս