Բաժիններ՝

Հայաստանում նվազել են ամուսնության և ամուսնալուծության դեպքերը

Հայաստանում 2016թ. առաջին վեց ամիսներին գրանցվել է ամուսնության 7 հազար 739, իսկ ամուսնալուծության` 1753 դեպք: Այս են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2016թ. առաջին կիսամյակն ամփոփող տվյալները: 2016թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնությ ան դեպքերը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 9.8 տոկոսով, իսկ ամուսնալուծության դեպքերը` 7.7 տոկոսով:

Հայաստանում գրանցված 1000 ամուսնական զույգի համեմատ` 2016թ. հունվար-հունիսին արձանագրվել է ամուսնալուծության 227 դեպք` 2015թ. հունվար-հունիսին արձանագրված 221-ի համեմատ:

Երևանում գրանցվել է ամուսնության 2 հազար 901, ամուսնալուծության` 686 դեպք: Ամուսնությունների թվով առաջատար են Կոտայքի(717) և Արմավիրի (684) մարզերը: Ամենաքիչ ամուսնությունները գրանցվել են Վայոց ձորում (174), Սյունիքում(279) և Արագածոտնում (326):

Ամուսնալուծությունների թվով Երևանից հետո առաջատար է Գեղարքունիքի մարզը` 304 դեպքով: Համեմատաբար բարձր ցուցանիշներ են առկա Արմավիրում (134), Կոտայքում (127) և Շիրակում (128): Ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշներն առկա են Վայոց ձորում (22), Տավուշում (33) և Սյունիքում (59):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս