
«Պետք է գնանք Խորենացի և մնանք այնտեղ». Ցուցարարները երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Ազատության հրապարակում հանրահավաք է ընթանում՝ ի պաշտպանություն ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի: Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ երթով շարժվում են դեպի Խորենացի փողոց:
Նրանք հայտնեցին, որ ամեն օր ժամը 7-ին բողոքի ակցիաներ են իրականացնելու: «Իսկ հիմա մենք երթով շարժվում ենք դեպի Խորենացի՝ սատար կանգնելու մեր տղաներին, պետք է գնանք Խորենացի և մնանք այնտեղ: Հիմա շարժվում ենք Թումանյանով, Աբովյանով, Պուշկինով, Վարդանանցով, Նար-Դոս-ով»,-հայտարարեց երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: