Լարված իրավիճակ Խորենացու փողոցում. ոստիկանությունը սկսել է մարդկանց բերման ենթարկել
Ոստիկանությունը սկսեց կրակոցներ արձակել: Մի քանի կրակոցից հետո ոստիկանները սկսեցին մարդկանց բերման ենթարկել: Ոստիկանական շարքերն առաջ են գալիս Խորենացի փողոցով: Գնդի տարածքից լսվում են պայթյունների ձայներ:
Դրանից ավելի վաղ Ոստիկանությունը կոչ էր արել ցուցարարներին դադարեցնել հավաքը՝ հայտարարելով, թե նրանց գործողություններն անօրինական են:
Ներկայում մարդկանց են բերման ենթարկում: Ցուցարարներից մեկի գլխից արյուն է հոսում: Ոստիկանները պնդում են, թե նա ընկել է:
Լսվում են պայթյունների ձայներ: Մարդիկ խուճապահար փախչում են:
Փողոցում ոստիկանական մեծ ուժեր են կուտակված: