Բաժիններ՝

ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածներից մեկին վիրահատում են

«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված՝ ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածներից մեկին, ով ստացել է ձախ ազդրի բեկորային վնասվածք, այս պահին վիրահատում են։ Ինչպես «Արմենպրես»­-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մյուս վիրավորվածի երկու ազդրի մանր բեկորային վերքերը մշակվել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 29­-ին ՊՊծ գնդի տարածքից կրակահերթեր արձակած եւ իրավապահների պատասխան կրակից վիրավորված Արթուր Մելքոնյանն ու Արմեն Լամբարյանը տեղափոխվել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն են ստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031