Բաժիններ՝

Լարված վիճակ Գյումրիում. ոստիկանները գողականների հրահրմամբ ծեծելով բերման են ենթարկել քաղաքացիներին. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ մի  քանի ժամ է՝ Գյումրիում սարսափելի լարված իրավիճակ է. Թատերական հրապարակում այսօր տեղի ունեցող բազմամարդ խաղաղ հանրահավաքը ընդմիջվել է գողականների հրահրած սկանդալներով: Վերջիններս, մտնելով հանրահավաքի մասնակիցների միջև, փորձել են կռիվներ սարքել, իսկ ոստիկանությունը, կարգի հրավիրելու փոխարեն, հերթով բերման է ենթարկել, առևանգել հավաքվածներին: Ի դեպ, այսօր գյումրեցի ոստիկանները, ոգեշնչված մայրաքաղաքի իրենց գործընկերների՝ մարդկանց ծեծուջարդի ենթարկելու գործելակերպով, անխնա ծեծի են ենթարկել աղջիկների, կանանց, քաշքշել էին Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանին, նրա ձեռքերին կապտուկներ կային: Ծեծելով, գետին գցելով, ուժասպառ եղած վիճակում բերման ենթարկեցին նաև երիտասարդներից մեկին՝ Վովա անունով: Ոստիկանության երկու՝ «Մուշ» ու «Կումայրի» բաժանմունքներում բերման ենթարկվածների թիվը բավական մեծ է: «Մուշ» բաժնում բերման ենթարկված Եղիշե Շարյանին հաջողվեց մի պահ կապ հաստատել մեզ հետ, վերջինս նեղվեց, որ ոստիկաններին հարցրել են, թե ինչ հիմքով եք մեզ բերման ենթարկում,պատասխանել են՝ սպասեք, հետո կասենք:

gyumri1-2

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս