Բաժիններ՝

Երթի մասնակիցների մի մասը շարժվեց Սարի թաղի ուղղությամբ

Ճեղքելով ոստիկանական պատնեշը և անակնկալի բերելով ոստիկաններին՝ ցուցարարների մի մասը կարողացավ բարձրանալ Սարի թաղ, որտեղից ճանապարհ կա դեպի ՊՊԾ գնդի տարածք:

Ցուցարարները «Մենք ենք տերը մեր երկրի», «Սասնա ծռեր» և այլ վանկարկումներով ու սուլոցներով ներկայում արագ քայլերով անցնում են Սարի թաղի մութ փողոցներով:

Վերջիններս մտադրություն ունեն անցնել հենց այն հատվածով, որտեղ օրեր առաջ բախումներ էին տեղի ունեցել: Սարիթաղցիներն անձամբ են ցուցադրում ՊՊԾ գնդի մոտ տանող ճանապարհի ուղին:

Ստանալով լուրը, որ ցուցարարները գնում են Խորենացի փողոց, ոստիկանությունը մեծ ուժեր էր կուտակել այնտեղ, այնինչ երթն անակնկալ կերպով շարժվեց Սարի թաղի ուղղությամբ:

Ոստիկանների մի մասը ներկայում Խորենացի փողոցից արագորեն շարժվում է Սարի թաղի ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031