Հուլիսի 30-ին Դիտորդական խումբը այցելություն կատարելով Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը:
Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ժամանակ համակարգող խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանը պահանջ հնչեցրեց իշխանություններին՝ մինչև տարեվերջ արտահերթ ընտրություններ անցկացնել:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:
Ազատության հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ժամանակ համակարգող խորհրդի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ սա միջանկյալ հաղթանակ է, որովհետև իրենց առաջին պահանջն էր՝ թույլ չտալ արյունահեղություն, իսկ տղաները ահաբեկիչ չեն, ապստամբներ են և ազգային հերոսներ:
Վերջինը դուրս եկավ այս բոլոր օրերի ընթացքում զինված խմբի, Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ 1in.am-ի հետ զրույցում ասել է, որ ժամը 20:00-ին վայր են դնելու զենքը և դուրս են գալու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից:
Այսօր ՊՊԾ գնդի տարածքում կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի համագյուղացիներն ու հարազատները քարերով, ավտոմեքենաներով փակել են նրա հայրենի գյուղի՝ Սպանդարյանի ճանապարհը։
Ես այս լարված իրավիճակում պատրաստ եմ եւ բազմիցս հայտնել եմ այն մասին, որ խնդրի խաղաղ եւ անարյուն կարգավորման համար պատրաստ եմ ձեռնարկել ամեն հնարավորը:
«Վարուժին, Պավլիկին, Սեթոյին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել, որ իրենք այն մարդիկ չէին, որ խաբեին ու խաբելով մարդ տանեին իրենց հետ, բացառվում է»:
Հուլիսի 31-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի տներից մեկի տանիքում:
Զինված խմբի անդամները սպասում են Ժիրայր Սէֆիլյանի խոսքին. Վերջինս պետք է ասի իր վերջնական խոսքը՝ վայր դնել զենքերը և հանձնվե՞լ, թե՞ պայքարը շարունակել: Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, այսօր խնդիրը վերջնականապես կլուծվի:
Առավոտյան ժամը 9:30-ին Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ով ստացել է կրծքավանդակի աջ կողմի հրազենային վնասվածք:
168.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հերքեցին այդ տեղեկությունը՝ ասելով՝ Ա. Լամբարյանի վիճակը կայուն է:
«Մեզ տեղեկացնում են, որ Սեդրակ Նազարյանի վիրահատությունը նորմալ է անցել, գիտակցությունը տեղն է, բայց միացրած է ապարատին»:
Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելը, անդրադառնալով երևանյան իրադարձություններին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Տեղեկություն ստացանք, որ Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ: Հիմա փաստաբանը կայցելի նրան: Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջը:
Այսօր կեսօրին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցներն այցելել են «Առաջին լրատվական»-ի օպերատր Դավիթ Հարությունյանի բնակարան և ստիպողաբար պահանջել վկայի կարգավիճակում ցուցմունք տալ հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
«Հիմնադիր խորհրդարանը» ժամեր առաջ հայտարարություն էր տարածել, թե տեղեկություններ են ստացել ՊՊԾ գնդի գրավման նպատակով Արցախից երկու մեքենայով հատուկջոկատայիններ բերելու մասին։
Ուղիղ միացում Խորենացի փողոցից:
Օգոստոսի 1-ին սպսվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Կադաևչյանը, ով ներկայացել էր՝ որպես սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հորաքրոջ տղա, ժամեր առաջ գրառում էր կատարել, թե դեպքերը սկսելու առաջին օրվանից Տեփանոսյանն արձակուրդ էր դասավորել, որպեսզի չմասնակցի, բայց հետ էին կանչել արձակուրդից: «Պիտի իջեցնեին՝ մարդկանց առաջ կենդանի պատի մաս կազմեր, չհնազանդվեց: Դասավորեց՝ ինչքան հնարավոր ա հեռու լինի էպիկենտրոնից: Ասում էր, եթե հրամայեն էլ՝ գնա ցույցի դիմաց կանգնի, դուրս կգա աշխատանքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել էր Կադաևչյանը:
«Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վերին շնչուղիների 20 և մարմնի մակերեսի 50 տոկոսն այրվել է, վիճակը ծայրահեղ ծանր է»:
Եվ այսպես, ինչո՞ւ առաջին օրերին քչերը դուրս եկան և աջակցեցին «Սասնա ծռերին»: Դա ժողովրդին և հասարակությանը հասկանալու համար կարևոր հարցադրում է: Եկեք փորձենք հասկանալ մեր ուղին այդ անազատ ազատության մեջ, այդ նվաստացած հպարտության մեջ…
BBC-ն անդրադարձել է երեկ Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ Ոստիկանության ներկայացուցչի սպանության փաստին:
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր շտապօգնության մեքենայով՝ պատգարակով, «Էրեբունի» բժշկական կենտրոնից դատարան էր տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Կադաևչյանը, ներկայանալովց որպես սպանվա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հորաքրոջ տղա, այսպիսի գրառում էր կատարել. «Սպանված ոստիկանը քեռուս տղան է: Էս դեպքերը սկսելու առաջին օրվանից արձակուրդ դասավորեց, որ չմասնակցի… Հետ կանչեցին արձակուրդից: Պիտի իջեցնեին մարդկանց առաջ կենդանի պատի մաս կազմեր, չհնազանդվեց»:
Այս կարծիքը կազմելիս հիմնվել եմ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված նյութերի վրա, տեղեկություններ չունեմ բանակցությունների մանրամասների և այլ էական փաստերի վերաբերյալ, հետևաբար խնդրում եմ այն ընդունել, որպես անձնական, ոչ փորձագիտական կարծիք:
ՀԽ-ն տեղեկություն էր տարածել, որ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից անհետացել է զինված խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնում ենք, որ այս օրերին զինված խմբի անդամներից ոչ մեկը Գրիգոր Լուսավորիչ չի տարվել»:
Քիչ առաջ «Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին «Շտապօգնության» մեքենայով պատգարակով «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել են դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: