Բաժիններ՝

Հրդեհ Ծովասար գյուղում

Հուլիսի 31-ին, ժամը 03.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը (մոտ 200 քմ), տանիքում կուտակած անասնակեր, վառելափայտ և գոմաղբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.04-ին, մարվել՝ 10.05-ին:

Այրվել է տանիքի մոտ 200 քմ փայտյա կառուցատարրերը, տանիքում պահեստավորված մոտ 500 հակ անասնակեր, մոտ 9 խմ վառելափայտ, մոտ 7 խմ գոմաղբ և 5 հատ փայտյա մահճակալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս