Բաժիններ՝

«Միայն Հայաստանը կարող է և պետք է որոշի, որ ցանկանում է առաջ շարժվել». Ֆրենկ Էնգել

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելը, անդրադառնալով երևանյան իրադարձություններին, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Վերջինս գրառման մեջ գրել է, որ ինքն անհանգստացած է նրանից, թե ինչ է տեղի ունենում ներկայումս Թուրքիայում, սակայն ավելի շատ անհանգստացած է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից:

«Մի ազգ, որն իր հետևում ունի 3000-ամյա քաղաքակրթություն, արժանի է գործող և կանխատեսելի պետության: Այն արժանի է տնտեսական զարգացման և հուսալի ենթակառուցվածքների: Այն արժանի է իր երկրում բարեկեցիկ ապագայի:

Թվում է, թե հաջորդ սերնդի ժամանակ ոչ ոք չի մնա երկրում՝ այն զարգացնելու համար: Երևանից դուրս ես ամենուրեք տեսել եմ բնակչության թվաքանակի նվազում:

Ես գիտեմ մարզերում կյանքի սարսափելի կենսապայմանների մասին: Ռուսաստանը չի բարելավի դա, այնպես, ինչպես Թուրքիան և Ադրբեջանն այդ ամենի պատճառը չեն:

Միայն Հայաստանը կարող է և պետք է որոշի, որ ցանկանում է առաջ շարժվել: Ես սիրում եմ Հայաստանը: Ես կցանկանայի օգնել ցանկացած ձևով, ինչպես և կան այլ մարդիկ, որ ցանկանում են նույնն անել»,- գրում է նա՝ առաջարկելով օգնել խորհուրդներով:

«Ցանկացած առաջարկություններ ողջունվում են»,- գրել է Ֆրենկ Էնգելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս