Բաժիններ՝

«Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա էին Անդրեաս Ղուկասյանի մոտ». Դիտորդական խումբ

Հուլիսի 30-ին Դիտորդական խումբը այցելություն կատարելով Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը:

Նշենք, որ հուլիսի 30-ին Դիտորդական խումբը մեծ դժվարությամբ է մուտք գործել Երևանի ՁՊՎ, որովհետև մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը ոստիկանները ամբողջությամբ շրջապատել և փակել են նշված հատվածը երկու գծով, որը մեծ խոչընդոտ էր հանդիսանում նաև ձերբակալվածների հարազատների համար նրանց հանձնուք փոխանցելու կամ տեսակցելու գործընթացին:

Ինչ վերաբերվում է նշված օրը հանդիպած ձերբակալվածների մարմնական վնասվածքներին դրանք շատ ավելի քիչ էին քան նախորդ ձերբակալությոթւնների ժամանակ:

Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա էին Անդրեաս Ղուկասյանի մոտ, ում Դիտորդական խմբի կողմից առաջարկվեց շտապ շտապօգնություն հրավիրել և բուժօգնություն ցուցաբերվի, հրաժարվեց և պահանջում էր իր անձնական բժշկին: Դիտորդական խումբն էլ միջամտեց, որպեսզի լուծվի Անդրեաս Ղուկասյանի անձնական բժշկի ներկայությունը նրան հետազոտելու համար:

Ի հավելում մամուլում տարածված այն լուրերին որ արդեն 30 ժամից ավելի է ինչ Արմեն Մարտիրոսյանից չկա որ մի տեղեկություն, նշենք, որ Դիտորդական խումբը շատ երկար ժամանակով հանդիպել է Արմեն Մարտիրոսյանին և նրա մոտ ամեն ինչ եղել է նորմալ, որևէ գանգատ տվյալ պահին ՁՊՎ-ից և ՁՊՎ-ի վարչակազմից չի ունեցել:

Դիտորդական խումբը այսօր՝ 31.07.2016թ-ին առավոտից սկսեց իր մոնիթորինգային աշխատանքները հենց Երևանի ՁՊՎ-ից : Վեջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեց խոչընդոտի, որով Դիտորդական խմբին մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը փակ պահվող գոտուց թույլ չտվեցին առաջ շարժվել: Նշենք, որ եթե Դիտորդական խմբին միայն այսօր թույլ չեն տվել ՁՊՎ-ին մոտենալ և մուտք գործել, արդեն երկու օր է այնտեղ պահվող ձերբակալվածների հարազտները չեն կարողանում օգտվել իրենց իրավունքներից՝ հանձնուք փոխանցել ձերբակալվածներին, տեսակցել նրանց հետ: Նշված դեպքից հետո Դիտորդական խումբը այցելել է Երևան քաղաքի գրեթե բոլոր մոտ գտնվող ՁՊՎ –ներ և հանդիպել է այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ: Դիտորդական խմբի միջամտությամբ լուծվել է ինչպես տեսակցության, հանձնուքի, այնպես էլ անհրաժեշտ բուժօգնության մի քանի հարցեր:

Այսպիսով` Դիտորդական խումբը տվյալ հայտարարությամբ միաժամանակ դիմում է ՀՀ ոստիկանությանը խնդրելով մեկնաբանել՝

  1. Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը ինչի հետ է պայմանավորված, եթե պաշտոնապես որևէ սահմանափակումների և գործողությունների   վերաբերյալ չկա հայտարարություն:
  2. Անկախ առաջին կետի պատասխանից, Դիտորդական խումբը հիմք ընդունելով՝ Երևան քաղաքի ՁՊՎ մոտենալու, մուտք գործելու ստեղծված խոչընդոտները, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել տվյալ ՁՊՎ-ի գործունեությունը և այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ և պահել այնտեղ:

Դիտորդական խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս