
Ռեզա Փահլավին առաջարկում է դաշինք կնքել Իսրայելի հետ

Իրանի վերջին շահի՝ 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակ տապալված Մուհամեդ Ռեզա Փահլավիի որդին՝ Ռեզա Փահլավին, առաջարկում է դաշինք կնքել Իսրայելի հետ:
Նա հանդես է եկել «Կյուրոսի պակտի»՝ ապագա «ազատ Իրանի» և «Իսրայելի» միջև դաշինքի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ նախագիծը պետք է խորհրդանշի իրանցիների և հրեաների միջև պատմական բարեկամության վերածնունդը, որը սկիզբ է առնում Կյուրոս Մեծի դարաշրջանից։
Փահլավին ասել է, որ իշխանության փոփոխության դեպքում ինքը պատրաստ է սերտ համագործակցություն կառուցել սիոնիստական ռեժիմի հետ։
Հիշեցնենք, Իրանի դեմ Իսրայելի հարձակման օրերին, նա հույս էր հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռեժիմը կփլուզվի:
«Իսլամական Հանրապետությունը հասել է իր վերջին և գտնվում է կործանման գործընթացում», – ասել էր Փահլավին, որն իրեն համարում է այժմ թափուր իրանական գահի ժառանգորդը։
«Խամենեին, ինչպես վախեցած առնետ, թաքնվեց բունկերում և կորցրեց իրավիճակի վերահսկողությունը», – ասել էր Փահլավին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի մասին։