
ԱՄՆ-ում առգրավվել է ավելի քան 11,000 կեղծ լաբուբու, որոնց արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության (CBP) ծառայությունը Սիեթլի օդանավակայանում առգրավել է ավելի քան 500 միլիոն դոլար արժողությամբ կեղծ լաբուբու խաղալիքների խմբաքանակ։ Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով գործակալության տվյալներին։
«Սիեթլ-Տակոմա միջազգային օդանավակայանում ավիաբեռների ստուգման համար նշանակված ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցները առգրավել են 11,134 տիկնիկ, որոնց մանրածախ արժեքը գնահատվում է 513,937 դոլար»,- ասվում է հոդվածում։
Մաքսային ծառայությունը նշել է, որ բոլոր հայտնաբերված տիկնիկները ոչնչացնելու են։ Այս պահին կեղծ լաբուբու խաղալիքների խմբաքանակի առգրավման հետ կապված ձերբակալություններ չեն կատարվել։