Բաժիններ՝

Գերմանիայի արտգործնախարարը Հնդկաստանին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը Հնդկաստանին կոչ է արել ճնշում գործադրել իր մտերիմ դաշնակից Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմի շուրջ խաղաղության բանակցություններին վերադառնալու համար, հաղորդում է Associated Press-ը, Չինաստանում տարածաշրջանային գագաթնաժողովում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից մի քանի օր անց։

Վադեֆուլը չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չնայած Եվրոպայի և Միացյալ Նահանգների մեծ ջանքերին, Ռուսաստանը բանակցելու ցանկություն չի ցուցաբերել, և Նյու Դելին կարող է լուծել խնդիրը։

«Միակ պահանջն այն է, որ զենքերը լռեն»,- ասել է գերմանացի նախարարը Հնդկաստան կատարած երկօրյա այցի ժամանակ՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խաղաղություն հաստատելու մտադրություն է ցուցաբերել։

«Մենք՝ եվրոպացիներս, անում ենք ամեն ինչ, համագործակցելով մեր ամերիկացի և ուկրաինացի ընկերների հետ, որպեսզի այս պատերազմն արագ ավարտվի, և Ուկրաինան խաղաղություն գտնի որպես ինքնիշխան պետություն»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930