Բաժիններ՝

«Այդպես էլ ոչ ոք չբացատրեց՝ ինչու Լոպեսի համերգը տեղափոխվեց Հանրապետական մարզադաշտ»․ FAF շարժման հիմնադիրը՝ շարքից դուրս եկած խոտածածկի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը Հանրապետական մարզադաշտի խոտածածկի վատ վիճակին է անդրադարձել։ Հիշեցնենք՝ խոտածածկը շարքից դուրս էր եկել Ջենիֆեր Լոպեսի համերգի ժամանակ։ Համերգն օգոստոսին էր կայացել։

«Ակնհայտորեն Հանրապետական մարզադաշտը պատրաստ չի ընդունել Պորտուգալիայի հավաքականի հետ խաղը, դա է պատճառը ծայրահեղ քայլի դիմելու` նախախաղային մարզումները այլ վայր տեղափոխելու։ Դա արդեն ամոթալի թեմա է, չեմ հիշում՝ երբ է եղել նման կարգի խաղ, որ մարզադաշտում նախախաղային մարզում չկայանա, կամ ասուլիսն ու մարզումը տարբեր վայրերում կայանան։

Նախախաղային մարզման իմաստը նաև այն է, որ ֆուտբոլիստները ճանաչեն, ադապտացվեն էն դաշտին, որտեղ խաղալու են։ Ու կարծում եմ՝ ռեալ վտանգ կար, որ մարզումից հետո մրցակից թիմը բողոք կներկայացներ ՈւԵՖԱ, ֆուտբոլիստների վնասվածք ստանալու բարձր հավանականության հետ կապված՝ խաղը տեղափոխվեր կամ չկայանար։ Ամեն դեպքում, ոչ մեկը չբացատրեց, պատասխանատվություն չկրեց համերգը (Ջենիֆեր Լոպեսի-խմբ․) Հրազդանից Հանրապետական տեղափոխելու մասով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս