Բաժիններ՝

«Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք». Սեֆիլյանի թիկնապահ. Aravot.am

«Վարուժին, Պավլիկին, Սեթոյին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել, որ իրենք այն մարդիկ չէին, որ խաբեին ու խաբելով մարդ տանեին իրենց հետ, բացառվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գնդից այսօր ու օրեր առաջ դուրս եկած զինյալ խմբի երկու անդամների հայտարարություններին, թե իրենց ասել են՝ ցույցի ենք գնում ու տարել ՊՊԾ գունդ՝ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը՝ Գեղամ Սահակյանը:

www.aravot.am-ի հարցին՝ Ձեր կարծիքով, նրանց վախեցրե՞լ են կամ ստիպե՞լ նման հայտարարություններ անել, պարոն Սահակյանն ասել է. «Բոլորը նույն բանն են ասում, ոնց որ մի մարդ խոսի: Ինձ թվում է՝ ներսում պայմանավորվել են՝ եթե հանձնվենք, բռնվենք կամ դուրս գանք ՝այսպես ասենք: Չնայած՝ տղաներից մեկը, որ հեռախոսով խոսում էր մինչեւ դուրս գալը, էլի նույն բանն էր ասում: Բայց հնարավոր չէ գիշերով գային ու չիմանային՝ ուր են գալիս, որովհետեւ գիշերով միտինգ, երթեր չի լինում: Կամ էլ չի բացառվում, որ այդ տղաների դուրս գալուց հետո են նրանց ասում, որ այդպես ներկայացնեն իրավիճակը»: Հարցին՝ ո՞րն էր այն սխալը, որը վնասեց զինյալ խմբին, Սահակյանը պատասխանել է. «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին:

Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»: Ժիրայր Սեֆիլյանը կողջունե՞ր զինյալ խմբի անդամների գործողությունները հարցին, Սեֆիլյանի թիկնապահը պատասխանել է. «Ոչ: Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք… Թե չէ՝ ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել, ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս