Բաժիններ՝

«Պավել Մանուկյանի վիճակն օրեցօր բարելավվում է, և նա այսօր կարող էր տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց». Էրեբունի բ/կ

Առավոտյան ժամը 9:30-ին Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, ով ստացել է կրծքավանդակի աջ կողմի հրազենային վնասվածք:

Կատարվել է վիրահատություն, այս տվյալ պահին հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է կայուն: Հիվանդը դեռևս մնում է արհեստական շնչառության սարքի տակ:

Էրեբունի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրեր առաջ ՊՊԾ տարածքից Էրեբունի հիվանդանոց տեղափոխված զինված խմբի մյուս անդամ Արմեն Լամբարյանի վիճակը գնալով կայունանում է, գիտակցությունը տեղն է, տվյալ պահին վերքը մշակվել է, վերքի վիճակը բժիշկները գնահատում են դրական:  Ստանում է համապատասխան բուժում:

Մ. Մանուկյանը նաև նշեց, որ Սարի թաղի դեպքերով տվյալ պահին Էրեբունի բ/կ-ում գտնվում է 6 ոստիկան, որոնցից 5-ի վիճակը դրական է գնահատվում, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կայուն է, կան որոշ դրական տեղաշարժեր: Հավաքի մասնակից երկու քաղաքացիներ դեռ հիվանդանոցում են. նրանց վիճակը կայուն բավարար է գնահատվում:

«Սեդրակ Նազարյանն այս պահին չի կարող տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, այսօր նա կմնա Էրեբունի հիվանդանոցում, իսկ Պավել Մանուկյանի վիճակն օրեցօր բարելավվում է, և այսօր կարող էր տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց»,- ասաց Մ. Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս